Рубрика: Պատում, մայրենի, տնային

Հնարագետ ջուլհակը մաս 1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

  1. Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից։

Որովհետև Դերվիշը անսովոր բաներ էր անում

  1. Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր։

Դերվիշը մտածում էր որ, գալով քաղաք պետք է քաղաքը վերացնի կեղտերից և աղբերից, ուստի, նա գալով քաղաք շրջանը գծում էր որ իր տարածքը մաքուր լինի և քիչ-քիչ մաքրի աղբերը բոլոր փողոցներից և բակերից:

  1. Վերնագրիր հատվածը։

Դերվիշի բնակչությունը

Рубрика: Պատում, Ծաղկազարդ, տնային

Ծաղկազարդ

Ինչ է ներկայացնում իրենից Ծաղկազարդը

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ամեն տարի այս օրը, ես և մայրիկս (այս տարվանից եղբայրս նույն պես) գնում ենք եկեղեցի:Մոմ էնք վառում, հետո գնում ենք առնում ծաղկեպսակ ինձ և եղբորս: Նկարվում ենք և այլն, գալիս էնք տուն համեղ սեղան ենք պատրաստում և ընտանեկան օր էնք ունենում:

Рубрика: Պատում, մայրենի, տնային

Եղիշե Չարենց Գրական անուն

Բոլորը կհարցնեն թե ինչու է Եղիշե Չարենց եթե նրա ազգանունը Սողոմոնյան է:Գրված է որ նրա Ազգանունը այդպես էն դրել որովհետև երբ նա փոքր է նա շաա՜տ չար էր:Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։Բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 

Рубрика: Ճամփորդություն, Պատում, մայրենի, տնային

Ճամփորդություն Էրեբունի թանգարան

Բարև ես Իվետան եմ։ Այսօր մենք գնացինք Էրեբունի թանգարան։Այնտեղ մենք տեսանք Էրեբունի քաղաքը, շատ մեծ թավա որի մեջ պատրաստում լցնում էին գինի։Մենք նաև տեսանք հին կավից պատրաստված իրեր օրինակ կուժ։Բոլոր աղջիկները իրենց մոտ հին ժամանակ էլի օծանելիքներ են ունեցել կամ էլ շատ զարդեր։Կարելի է ասել որ բոլոր տներ կային զանգակ որը կշռում է 30 կգ կախում էին պատից և բոլորը ունեին փոքրիկ արձանիկներ: Բոլոր տղամարդիկ ունեցել են բռոնզից գոտի։Ձիերը ունեցել են բռոնզից պաշտպանիչ զարդեր։ Այսքանով վերջ ցտեսություն։

Рубрика: Պատում, իմ գրադարան, մայրենի

Գայլերն ու Ոչխարները

Ես կարդացել եմ այս արձակուրդներին գայլերն ու ոչխարները:Համառոտ պատմեմ այնտեղ գայլերը ուզում էին ուտել ոչխարների հոտին բայց ոչխարներին պաշտպանում էին շները:Գայլերը որոշեցին խորամանկություն անել դեսպաններին ուղարկեցին ոչխարների մոտ որ շներին հանձնեն:և նրանք անխելքություն արեցին և շներին տվեցին, մնալով առանց պաշտպան:

Рубрика: Պատում, Կոմիտաս

Այցելություն Կոմիտասի տուն-թանգարանը

Քանի որ նշում ենք Կոմիտասյան օրերը, մեր սիրելի դասավանդողները մեր համար պատրաստել էին անմոռանալի ճամփորդություն՝ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյանի) տուն թանգարան: Այնտեղ մենք ծանոթացավնք հայկական ծագում ունեցող երաժշտական գործիքներին, ունկնդրեցինք որակյալ երաժշտության գոհարներից : Մեզ մանրամասն ծանոթացրեցին Կոմիտասի կենսագրությանը և գործունեությանը: Շնորհակալություն կազմակերպիչներին՝ հատկապես ընկեր Իվետային և ընկեր Մարինեյին:

Рубрика: Պատում

Վիլյամ Սարոյան հուշ

Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
Ուսկի՞ց կուգաք…
_ Ապագայից, ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
Քու անուն ի՞նչ է…
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
_ Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ… Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…

աղբյուրը:https://marineamirjanyan.wordpress.com/2013/08/27/%D5%A1%D5%BA%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B0%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6/

Рубрика: Պատում, մայրենի

Դավիթը և իր քույր Լիլին

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օ ր դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու։ Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր’ Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:Նա ուղակի օրերով դուրս չեր գնում և այդպես անցավ մի շաբաթ։Լիլին տխրում էր և համոզում էր եղբայրին որ գնան դուրս։և մայրիկը վերջը համոզեց Լիլին և Լիլին գնաց բակ։Բակում նա ընկերուհիներ ունեցավ և երեք օրից Դավիթը ելավ բակ և ինչ ուրախախություն Լիլին էլ չեր գալիս Դավիթի և իր ընկերների ետևից։

Рубрика: Հեռավար ուսուցում, Պատում

Մարտի 30 -ապրիլի 3 շաբաթվա աշխատանքային պլան

Երկուշաբթի

ընթերցարան կարդալ խոսող ձուկը

մուլֆիլմի դիտում՝ «Գտնված Երազ»
Մաթեմատիկա ՝ պարագիծ։ գտնում ենք եռանկյան պարագիծը,որը հավասար է երեք կողմերի գումարին։4+4+4=12,3+5+3+5=16,5×2=10,6+4+2+2+4+1=17
Ես և շրջակա աշխարհ՝ծաղիկների խնամք
Ռուսերեն тема «что такое доброта»

Երգ՝ Գնացեք, տեսեք․․․
Երեքշաբթի
Հայոց լեզու՝ աշխատում եմ «Հայոց լեզու 3»
Մաթեմատիկա ՝ աշխատում եմ «Մաթեմատիկա 3» գրքով
Թատրոն՝ «Ամպից պոկված հեքիաթը»
Մարմնակրթություն՝ տնային մարմնամարզություն
Անգլերեն My little cousin Ann քնարկում
Չորեքշաբթի՝
Մաթեմատիկա ՝ աշխատում եմ «Մաթեմատիկա 3» գրքով
Նկարչություն, տեխնոլոգիա՝ աշխատում եմ «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գրքով
Ընթերցանություն՝ «Խոսող ձուկը»
Մայրենի՝ աշխատում եմ «Ընթերցարան 3» գրքով
Ռուսերեն
Հինգշաբթի

Տեխնալոգիա https://www.youtube.com/watch?v=U1YWiezm9LE
Մաթեմատիկա ՝ աշխատում եմ «Մաթեմատիկա 3» գրքով
Ֆիլմի դիտում՝«Թոմ Սոյերի արկածները»
Ընթերցանություն՝ «Երկարագուլպա Պիպին»
կատարում ենք ֆլեշմոբ
Անգլերեն դաս տեսազանգով
Ուրբաթ
Ընթերցանություն՝ «Երկարագուլպա Պիպին»
Մաթեմատիկա ՝ աշխատում եմ «Մաթեմատիկա 3» գրքով
Հայոց լեզու՝ ուղղագրություն
Տեսանյութ՝ Զատիկի մասին