Рубрика: Uncategorized

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

1.Տեքտից դուրս գրիր քեզ անծանոթ բառեր և բացատրիր բառարան օնլայնում:
2.Դուրս գրիր քեզ դուր եկած տողը:
3.Ինչն է իմասը այս բանաստեղծությունը:
4.Ինչու է այս բանաստեղխության վերնագիրը ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Автор:

Բարև ձեզ ես Իվետա Ավետիսյան եմ ես աշակերտուհի եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի դպրոցում։

Оставьте комментарий